Թուրքիայի արժութային ճգնաժամը Էրդողանի ձեռքի գործն է. Financial Times

Լրատվամիջոցը կարծում է, որ լիրայի ան կումը տնտեսության մեջ առկա խնդիրների հետևանք չէ։
Թուրքական լիրայի փոխարժեքի կտ րուկ անկումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեության հետևանքն է, գրում է բրիտանական Financial Times թերթը։«Թուրքիայում արժութային ճգն աժամը պայմանավորված չէր երկրի տնտեսական խնդ իրներով, ճգն աժամը Էրդողանի ձեռքի գործն է»,– նշված է հոդվածում։

ԶԼՄ–ն փաստարկներ է բերում, որոնց համաձայն` Թուրքիայի տնտեսությունը կայունացել է և արդեն օգոստոս–սեպտեմբերին դրական սալդո է ցուցադրել արտահանման հսկայական աճի ու օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի վերականգնման շնորհիվ։

Հոդվածի հեղինակները կարծում են, որ Էրդողանի վարկանիշը նվազում է գների միաժամանակյա աճի հետ, ինչը կենսամակարդակի կտրուկ ան կման է հանգեցնում։

Պարբերականի վերլուծաբանների կարծիքով` մեծ նե րուժ ունեցող Թուրքիայի առջև ծառացած միակ հարցն այն է, թե որքան կկառավարի նախագահը և ինչ վն աս կարող է հասցնել հեռանալուց առաջ։

Հիշեցնենք, որ թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում գրեթե 40 տոկոսով արժե զրկվել է, իսկ անցած երեքշաբթի նոր հակառեկորդ է սա հմանել՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 13,21 լիրայի։ Արժույթի արժեզրկումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշեց հաշվարկային դրույքը 16 տոկոսից նվազեցնել մինչև 15 տոկոս, իսկ Թուրքիայի նախագահը հեռուստաուղերձում կրկին կողմ արտահայտվեց հաշվարկային տոկոսադրույքի նվազեցմանը:

Ժողովրդահանրապետական ու «Լավ» կուսակցությունների առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն ու Մերալ Աքշեները նոյեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ոչ կոմպետենտ լինելու մեղադրանք էին ուղղել: Հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները լիրայի փոխարժեքի ռեկորդային ան կման ֆոնին կոչ էին արել արտահերթ ընտրություն անցկացնել:

Էրդողանը մերժել էր ընդդիմության պա հանջը՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետում, այսինքն՝ 2023 թվականի հունիսին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս