Ադրբեջանական ԶԼՄ-ները երկու տարի առաջ մահացած Ահարոն Ադիբեկյանի անունից սուտ տեղեկություն են տարածել

Ադրբեջանական ԶԼՄ-ները երկու տարի առաջ մահացած Ահարոն Ադիբեկյանի անունից սուտ տեղեկություն են տարածել:

Ադրբեջանցի քարոզչամեքենան չի փոխում իրեն բնորոշ ոճը` կեղծիք ու սուտ տարածելու քաղաքականությունը: Ադրբեջանական կայքը հրապարակել է «հայ քաղաքագետ Ահարոն Ադիբեկյանի հայտարարությունը»` ամպագոռգոռ վերնագրով, թե «մենք պետք է ասենք այո խաղաղությանը (Ադրբեջանի և Հայաստանի միջև), այլապես հետո շատ ուշ կլինի»։

Հարթակը հիշեցրել է, որ Ահարոն Ադիբեկյանը մահացել է գրեթե երկու տարի առաջ, կորոնավիրուսից։ Ադիբեկյանը ոչ թե քաղաքագետ էր, այլ սոցիոլոգ։ Եվ այո, դուք այդպես չէիք կարծում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս