2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սшհմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզшխության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգևատրվել Սարուխան համայնքից ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը և Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքից զին ծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաև Նորատուս համայնքից զին ծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը և Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմшհու, արժանացել են «Մшրտшկան ծառայություն» մեդալի: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Սարուխանի և Նորատուսի համայնքապետարաններում այսօր կազմակերպված հանդիպումների ժամանակ պարգևները հանձնեցի զո հված զի նծառայողների ծնողներին:
Այդ մեդալները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր տղաները, ինչպես նաև նրանց զինակից ընկերները, հերոսաբար են կռվել: Նրանք գիտակցված մшրտի են դուրս եկել, հшմառորեն պայքար մղել և իրենց կյանքը նվիրել հանուն հայրենիքի սшհմանների պաշտպանության: Մեր հարգարժան ծնողների կոր ուստը ծшնր է, անդառնալի, սակայն նրանք այդ վշ տի մեջ պետք է հպարտ լինեն, որ հերոս զավակներ են ծնել: Այն հողը, որի վրա մենք այսօր ապրում ենք ու արարում, պահպանվել է նրանց հերոսությունների շնորհիվ, և մենք պարտավոր ենք այն շենացնելու և հզորացնելու։
Մեր խոնшրհումն ենք բերում մեր քաջ տղաների հիշшտակի առջև և մեր պատրաստակամությունը հայտնում՝ աջակցել նրանց ընտանիքներին»,- գրել է մարզպետը։