Արցախի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտ անգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով․ Արտակ Բեգլարյան

«Իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը 2020թ. դեկտեմբերի 16-ի իր ուղերձում հստակորեն ներկայացրել է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները, որոնցից էլ պետք է բխեն պետական բոլոր մարմինների արտաքին քաղաքական գործողությունները. տվյալ հատվածի մեջբերումը՝  .

«Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական ուղղություններն ու առաջնահերթություններն, ընդհանուր առմամբ, չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգ նության առումով: Մասնավորապես՝ հարկ է առանձնացնել հետևյալ հիմնական ուղղություններն ու նպատակները՝

• Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտ անգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներ ուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տևական ու արժանապատիվ անվ տանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար:

• Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամ արտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի և ուժի սպա ռնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ու ժի սպա ռնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը: Մասնավորապես, աշխարհի համար քննա րկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտա վորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցա գործություններ՝ Թուրքիայի ու վար ձկանների ակտիվ մասնակցությամբ:

Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պն դելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պա տժելու Ադրբեջանին՝ ու ժի ապօրինի կիրառման և մարդկության դեմ հանցա գործության համար: Բացի դրանից, ուժի կիրառման և քաղաքական պայմանավորվածության հետևանքով ոչ միայն Ադրբեջանը չունի միջազգային ընկալմամբ տարածքային ամբողջականության խնդ իր, այլև այդ երկիրը վերջին պատերազմում բռնազ ավթել է 1991թ. հռչ ակմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող որոշ տարածքներ՝ ի լրումն 1990-ականներին զավ թված այլ տարածքների՝ տասնյակ հազարավոր բնիկ հայերի դարձնելով անօթևան:

Ուստի, եթե երեք սկզբունքներից երկուսը դարձել են ժամանակավրեպ, ապա պարտադիր է անհապաղ կյանքի կոչել նաև երրորդ սկզբունքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը, որպեսզի հնարավոր լինի մտածել հակա մարտության կարգավորման մասին: Այդ առումով կարևոր է հաշվի առնել և՛ Արցախի ժողովրդի կրած զրկ անքներն ու տառա պանքները, և՛ նոր ոճրա գործությունների առկա գոյաբանական վտա նգները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դիտարկելով որպես փոխհ ատուցող ու կանխ արգելիչ մեխանիզմ: Բոլորի համար հասկանալի է, որ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը նշանակալի գործնական երաշխիքներ է տալու մեր ժողովրդի անվտա նգության ու իրավունքների պաշտպանության ապահովման համար:

• Երրորդ ուղղությունը Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն ունի և՛ անվտա նգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար:

• Չորրորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գեր իներին ու ան հետ կորա ծներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշ տպանություն: Այդ համատեքստում շատ կարևոր է միջազգային մարդասիրական շարունակական աջակցության ապահովումը, որի առաջամարտիկն է դարձել օտարերկրյա պետություններից Ռուսաստանի Դաշնությունը՝ Արցախին ցուցաբերվող ուղիղ ու մեծածավալ աջակցությամբ:

Հույս ունեմ, որ այլ պետություններ ու միջազգային խոշոր կազմակերպություններ օրինակ կվերցնեն Ռուսաստանից՝ վերջապես կոտ րելով Արցախի միջազգային արհեստական մեկուսացման սառույցը: Անշուշտ, Հայաստանի Հանրապետության անվերապահ, մշտական ու անգն ահատելի աջակցությունը Արցախին որևէ կերպ չի կարելի դիտարկել այդ տեսանկյունից, և խոսքը բաց առապես միջազգային աջակցության մասին է:

• Հինգերորդ ուղղությունը սոցիալ-տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը միտ ված արտաքին քաղաքականությունն է, ինչի շնորհիվ պետք է ձգ տենք միջազգային մեկ ուսացումը վերացնել նաև տնտեսական առումով»»,- գրել է նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս