Մոսկվան ինքն է ծրագրում «կեղտոտ միջուկային ռումբով» հարձակում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ելույթում ասել է, որ Ռուսաստանի պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ միջուկային ռումբ» օգտագործել, նշան է, որ Մոսկվան ինքն է ծրագրում նման հարձակում, որպեսզի հետո մեղադրի Ուկրաինային։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ևս հերքել էին ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուի պնդումները. «Մեր երեք երկրների պաշտպանության նախարարները զրուցել են ՌԴ պաշտպանության նախարարի հետ։

Հստակ հասկացրել ենք, որ մերժում են ակնհայտ կեղծ պնդումները, թե Ուկրաինան պատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել իր տարածքում»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս