«Մեզ համար դա ինքնագովազդի խնդիր չէ». ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը այցեր կկատարի Երևան և Բաքու

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը  ասել է, որ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին կանոնավոր այցեր կկատարի Բաքու և Երևան՝ շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա։

«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու մեր ջանքերում: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը հաստատել են մեզ համապատասխան ռուսական օգնության պահանջը: Իհարկե, մեզ համար դա ինքնագովազդի խնդիր չէ, այլ հսկայական պատասխանատվություն»,- ասել է Դենիս Գոնչարը։Վերջինս հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ տալու համար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող հատուկ ներկայացուցչին վստահել է համապատասխան գործառույթներ:

«Խովաևը պարբերաբար այցելում է Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունների, գործընկերների դիրքորոշումներում ընդհանուր եզրեր փնտրելու՝ համաձայնագրի նախագծի շուրջ նրանց համաձայնեցումը հեշտացնելու համար։ Այս ամիս կայանան նրա հաջորդ այցերը տարածաշրջան»,- ասել է Գոնչարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս