ԼՂ-ում խաղաղապահ առաքելությունն արձագանքել է ադրբեջանցու և խաղաղապահի մասնակցությամբ տեսանյութին

Նախօրեին՝ հունիսի 8-ին տելեգրամյան մի շարք ալիքներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ռուս խաղաղապահը ադրբեջանցի զինվորի առաջարկով արտահայտություններ է անում տարածաշրջանի տարածքային պատկանելության մասին։

Ինչպես հայտնել են ՌԴ խաղաղապահ զորակազմից, նման դեպք իսկապես եղել է, բայց ոչ հիմա, այլ 2021 թվականի աշնանը։

Միջադեպից հետո խաղաղապահ առաքելության ղեկավարությունը աշխատակցին բացատրել է, որ նման հայտարարություններն անընդունելի են։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս