Եթե Իսրայելը զենք մատակարարի Ուկրաինային, այն կարող է Իրանի մոտ հայտնվել․ Նեթանյահու

Իսրայելի գլխավոր ընդդիմադիր «Լիկուդ» կուսակցության առաջնորդ, երկրի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտավախություն ունի, որ եթե Իսրայելը զենք մատակարարի Ուկրաինային, այն կարող է Իրանի մոտ հայտնվել։

«Բայց այս հարցում կարծում եմ` նրանք խելամիտ քաղաքականություն են վարում… միշտ հավանականություն կա, և դա բազմիցս տեղի է ունեցել, որ զենքը, որը մենք մատակարարել ենք մարտական գործողությունների որևէ գոտի, հայտնվել է Իրանի ձեռքում և կիրառվելմեր դեմ»,-ասել է Նեթանյահուն ամերիկյան  հեռուստաալիքին տված հարցազրույցում:Նա կոչ է արել չչեղարկել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և հավատարիմ մնալ Թեհրանի նկատմամբ «հետևողական քաղաքականությանը»։Խոսելով Կիևի այն մեղադրանքների մասին, թե Իսրայելը իրենց զենք չի մատակարարում, Նեթանյահուն նշել է, որ իրենց երկիրն ընդունել է բազմաթիվ ուկրաինացի փախստականների և փորձում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել:

Ավելի վաղ Իսրայելի սփյուռքի նախարար Նահման Շայը հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ռազմական օգնություն ցուցաբերի Ուկրաինային՝ Իրանի կողմից ՌԴ-ին բալիստիկ հրթիռների մատակարարման մասին տեղեկության հաստատվելուց հետո (պաշտոնապես և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչները հերքել էին այդ տեղեկատվությունը):

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս