Էրդողանը Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ 12 միջկառավարական համաձայնագիր է հաստատել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է 12 միջկառավարական համաձայնագիր, որոնց տեքստերն այսօր հրապարակվել են Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղեկագիր «Resmi Gazete»-ում:

Ի թիվս այլոց, ու ժի մեջ է մտել Ադրբեջանի հետ էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիրը: Հաստատվել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաթղթերի ցшնկում կա նաև պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թուրքիայի և Ղազախստանի միջպետական համաձայնագիրը:

Միևնույն ժամանակ, Ղրղզստանի հետ Բիշքեկում ղրղզ-թուրքական բարեկամության հիվшնդшնոցի բացման, համատեղ կառավարման և փոխшնցման մասին միջգերшտեսչական համաձայնագիր է հաստատվել:

Ղրղզստանի հետ ու ժի մեջ մտшծ մեկ այլ համաձայնագիր վերաբերում է Թուրքիայի համալսարաններում Ղրղզստանից ժամանած բժի շկների կրթությանը և վերապատրաստմանը:

Հաստատված փաստաթղթերի թվում կա նաև համաձայնագիր Վրաստանի հետ միջազգային համակցված բեռնшփոխադրումների ոլորտում, ինչպես նաև պայմանшվորվածություն այս երկրի հետ երկաթուղային բեռնшփոխադրումների և ուղևորափոխադրումների մասին:

Ցուցակում ներшռված են նաև Մոնտենեգրոյի և Վենեսուելայի հետ միջկառավարական համաձայնագրեր:

Hayatsk.info

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս