Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են ազատ առևտրի համաձայնագիր կնքել

Կիևը և Անկարան գտնվում են ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու շեմին: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի արդյունքներով:

«Մենք պետք է համաձայնության գանք առևտրային դիրքերի շուրջ, ինչը շատ զգայուն է երկու երկրների տնտեսությունների համար: Մենք կարող ենք համաձայնության գալ միայն փոխ զիջման միջոցով, որին երկու կողմերը կդիմեն՝ զիջումներ անելով»,- պարզաբանել է Ուկրաինայի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ սա ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում Ուկրաինայի ու Թուրքիայի համար ամենաբարդ քայլն է:

Դիվանագետն ընդգծել է, որ «երկու երկրների կողմից էլ կա քաղաքական կամք» և պայմանագրի կնքումն անվանել է անխուսшփելի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պետությունները պետք է պահպանեն շшհերի հավասարակշռությունը, որի համար իրենց փորձագետները պետք է համաձայնության գան: Կուլեբան նաև հավաստիացրել է, որ համաձայնագրի ստորագրումը կփոխհատուցի երկրներին բոլոր փոխ զիջումների համար:

Հաղորդում է«1Լուրեր»-ը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս