Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ իրանցի վարորդներից գումարների շորթումը

Հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Որոտան գյուղի մոտ (Սյունիքի մարզ), իրավիճակի զարգացումը եւս մեկ անգամ հաստատում է սահմանների սահմանա զատման շուտափույթ մեկնարկի եւ դրան հաջորդող սահմանագծման անհրաժեշտությունը:

Այս մասին հերթական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, որ ադրբեջանական ոստիկանությունը մի քանի օր է Սյունիքի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում կանգնեցնում է իրանական բեռնատար մեքենաները եւ ուղեվարձ պահանջում իրանցի վարորդներից:

Զախարովայի խոսքով, սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ ռուսական առաջարկները ներկայացվել են եւ Բաքվին, եւ Երեւանին:

«Մենք ակնկալում ենք արագ արձագանք` հետագա կուրսը ձեւավորելու համար: Զուգահեռաբար, կշարունակենք տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համատեղ ջանքերը` ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման համաձայն»,- ասել է Զախարովան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times