ՀՀ իշխանությունները նախադրյալներ չեն տեսնում ընդդիմության բողոքների ֆոնին նոր ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով` 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները պատասխանել են հայաստանյան բողոքի շարժման մասնակիցների հնչեցրած բոլոր հարցերին։«2021 թվականի հունիսին ՀՀ–ում անցկացված լիովին ժողովրդավարական, ազատ և օրինական խորհրդարանական ընտրությունները տվեցին բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այսօր արծարծվում են փոքրամասնության բողոքի շարժմամբ»,–ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանություններն արտահերթ ընտրություններ կանցկացնեն։
Անդրադառնալով ընդդիմության բողոքի թեմային, փոխվարչապետը հավելել է, որ երկրում տիրող իրավիճակը դրամատիզացնել չարժե։ Նա վստահություն է հայտնել, որ իրավիճակը կզարգանա օրինականությանն ու իրավունքին համահունչ։