Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր տեսակներ

Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել են կորոնավի րուսի նոր տեսակներ
Չինացի գիտնականները չղջիկների մոտ հայտնաբերել են կորոնավ իրուսի նախկինում անհայտ մի քանի տեսակներ: Դրանցից մեկը կարող է գենետիկորեն նման լինել SARS-CoV-2-ին, գրում է CNN- ը:

Փորձագետների կարծիքով՝ կորոնավիր ուսային վարակի նոր տեսակները, որոնք հայտնաբերվել են Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի չղջիկների մոտ, կարող են տարածվել մարդկանց մեջ:

Շանդունի համալսարանի գիտնականները 2019 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր ամիսները հավաքել են անտառային ոչ խոշոր չղջիկներից նմուշներ և հայտնաբերել, որ տարբեր չղջիկների մոտ կան 24 նոր կորոնավի րուսային գենոմներ, և դրանցից չորսը նման են SARS-CoV-2-ին:

Այսպիսով, փորձագետները եզրակացրել են, որ վարակը շարունակում է տարածվել կենդանիների այս տեսակների մոտ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս