ԱՄՆ դեսպանատունը շփոթել է Պուշկինի անունը. Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորական հրապարակում է արել ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ, որում, անհայտ պատճառներով, բանաստեղծին անվանափոխել է Իվան: Այս հանգամանքն աննկատ չի մնացել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովայի համար։ Այս մասին նա խոսել է չորեքշաբթի կայացած ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Չկարողացա լռությամբ շրջանցել Պուշկինի ծննդյան շնորհավորանքը, որը հրապարակվել էր ԱՄՆ դեսպանատան կողմից: Հատկապես մեր ամերիկացի այսպես կոչված «գործընկերների» համար կասեմ, որ Պուշկինի անունը Ալեքսանդր Սերգեևիչ է, ոչ թե Իվան Սերգեևիչ։ Իվան Սերգեևիչը Տուրգենևն է:Իսկ գուցե մեր բարձր ինտելեկտուալ ընկերները նկատի են ունեցել Շմելյովի՞ն։ Ասեք, ուղղակի հետաքրքիր է, բայց մենք ցավում ենք Պուշկինի համար», — նշել է Զախարովան։

ԱՄՆ դեսպանատան պաշտոնական Telegram ալիքում հրապարակված շնորհավորանքում ընդգծվում է, որ Պուշկինը «տաղանդավոր և հայտնի բանաստեղծ» էր, որին «սիրում և հարգում» են նաև ԱՄՆ-ում։ Ապոթեոզը վերջին արտահայտությունն էր՝ ուղղված «ռուսական պոեզիայի արևին»՝ «Ծնունդդ շնորհավո՛ր, Իվա՛ն Սերգեևիչ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս