Վերջին հինգ տարիների ընթացքում Չինաստանի զինված ուժերը դարձել են զգալիորեն ավելի ագր-եսիվ և վտ-անգավոր,- հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբի պետերի ղեկավար, գեներալ Մարկ Միլին։
Ամերիկացի գեներալի խոսքով՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի վտ-անգավոր գործողությունների թիվը զգալիորեն աճել է։
«Սա մի ոլորտ է, որտեղ Չինաստանը փորձում է հասնել իր նպատակներին։ Սա մտահոգիչ է, քանի որ Չինաստանը դա անում է ոչ միայն լավ նպատակներով: Նրանք փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը ողջ տարածաշրջանում, և դա ունի պոտենցիալ հետևանքներ, որոնք բարենպաստ չեն տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների համար»,- ասել է Մարկ Միլին։
Ամերիկացի գեներալն այցելում է Ինդոնեզիա: