ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է Հայոց ցեղաս պшնության մասին, ասելով,- «Հնարավոր կլինի պատրաստել ու ապահովել փոխհատուցման որոշ իրավական փաստաթղթերի ընդունում: Մարդիկ չեն կարող վերադարձվել,
սակայն տարածքներ կամ գումարներ ու որոշակի փոխհատուցում կարող է վերցվել Թուրքիայից: Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է եղել, կան ամբողջ վկաները նույնպես: Դա էնպիսի քայլ էր, որ ամբողջ Եվրոպան հիշում է 100 տարի արդեն: Թուրքիան պետք է վերադարձնի հայկական տարածքները, պետք է ազատի «օկուպացված» հայկական հողերը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության դումայի փոխխոսնակ
Վլադիմիր Ժիրինովսկին: Ինչպես փոխանցում է ռուսական «Эхо Москвы» մամուլը, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը (LDPR) հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ ելույթ ունենալով Մոսկվայում Հայոց ցեղաս պшնության զп հերի հիշատակին նվիրված միջոցառման ընթացքում: «Հայեր, ես դիմում եմ ձեզ: Արևմտյան Հայաստանը ազատվելու է ու հետ է վերադարձվելու: Թուրքիան
պետք է դուրս գա «օկուպացված» տարածքներից, մենք պարտավոր ենք ստիպել նրանց դա անել: Թուրքիայի հյուսիս-արևելքը պատկանում է Հայաստանին, իսկ հարավ-արևելքը՝ Քրդստանին: Ես բացեիբաց հայտարարում եմ, որ Թուրքիան պետք է ազատի հողերը ու վերադարձնի Հայաստանին և դուք էլ պետք է աջակցեք Ղրիմի վերադարձը ՌԴ-ին», – հայտարարել է Ժիրինովսկին: