Երգիչ Մհեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ իր հիմնադրած «Ազգի ձայն» կուսակցությամբ

Երգիչ Մհեր Արմենիան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց նա՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու են իր հիմնադրած, նորաստեղծ «Ազգի ձայն» կուսակցությամբ, որի համանախագահն է Մհերը։

Երգիչը նշեց, թե կուսակցության ծրագրերի, քայլերի մասին այս պահին ոչինչ ասել չի կարող, սակայն կուսակցության համագումարի օրը՝ ապրիլի 21-ին, կներկայացնեն բոլոր մանրամասները։

Նրա խոսքով՝ կուսակցությունում շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ ևս կան․ «Այս պահին անունները նշել չեմ կարող, դա կլինի անակնկալ։ Լինելու են ոչ միայն շոու բիզնեսի, այլև տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հեղինակություն են իրենց ոլորտներում»,-ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք ընտրություններին մասնակցելու են որպես առանձին քաղաքական ուժ, թե՞ հնարավոր է՝ դաշինք կազմեն այլ ու ժերի հետ, Մհերն ասաց, թե այս պահին հստակ ասել չի կարող․ «Այդպիսի քնն արկում չկա, բայց չի բացա ռվում՝ նման որոշում կայացվի»,-նշեց երգիչը։

Նրա խոսքով՝ «Ազգի ձայնը» պետականամետ, ազգային ընդդիմադիր ուժ է․ «Մեր գաղափարախոսությունն ազգային է, դրա շուրջ ենք հավաքվում, ռադիկալ ընդդիմություն չենք, պետականամետ ու ժ ենք»։Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20-ին
operativ.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս