Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկայացրել է իր տեսլականը հաջորդ դարում։ Էրդողանն ասել է, որ կառավարությունը սահմանադրական փոփոխություններ կառաջարկի, որոնք կպաշտպանեն հիջաբ կրել ընտրող կանանց իրավունքները, ինչպես նաեւ կպաշտպանեն ընտանեկան արժեքները։
Թուրքիայի վերաբերյալ Էրդողանի տեսլականը ներառում է երկիրը «քաղաքականության, տնտեսության, տեխնոլոգիայի, ռազմական եւ դիվանագիտության» մեջ աշխարհի լավագույն 10 երկրների շարքում, ինչպես նաեւ օտար երկրներից էներգետիկ կախվածության նվազեցումը:
Նա նաեւ խոստացել է կյանքի կոչել Ստամբուլով ջրանցք կառուցելու վիճահարույց ծրագրերը։ Կառավարությունը պնդում է, որ ջրանցքը կհեշտացնի նավարկությունը Բոսֆորում, սակայն բնապահպանական խմբերը վախենում են, որ նախագիծը կվնասի շրջակա միջավայրին: