Ռուսաստանն ունի բավարար ռեսուրսներ և ուժ՝ իր դաշնակիցներին պաշտպանելու համար. Նարիշկին

Աշխարհն այսօր գտնվում է դեպի բազմաբևեռություն անցման ծանր շրջանում, իսկ այն ուժերը՝ հատկապես արևմտյան տոտալիտար լիբերալ կառույցները, որոնք երկրագունդը համարում էին իրենց կալվածքը, ամեն ինչ անում են, որպեսզի պահպանեն գործող անարդար աշխարհակարգը։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Նրա խոսքով՝ դրա համար նրանք պատրաստ ենք անել ամեն ինչ, այդ թվում և ապակայունացնել իրավիճակն աշխարհի ամենատարբեր շրջաններում։Օրինակները, Նարիշկինի խոսքով, բազմաթիվ են, այդ թվում և՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը։

՛՛Ինչ վերաբերվում է ԱՊՀ-ին, ապա անդամ երկրներն ավելի վստահ են իրենց զգում, որովհետև կան ինտեգրացիոն միավորումներ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ։ Սրանք ինտեգրացիոն պաշտպանական գործիքներ են, որոնք լավ երաշխիք են կայունության պահպանման համար։ Բացի այդ, Ռուսաստանն ունի բավարար ռեսուրսներ և ուժ՝ իր դաշնակիցներին պաշտպանելու համար՛՛,-նշեց նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս