ՄՕԿ-ը Լուկաշենկոյի որդուն չի ճանաչել Բելառուսի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշում է կայացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդուն՝ Վիկտոր Լուկաշենկոյին, չճանաչել Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) նոր նախագահ՝ որպես ժամանակավոր միջանկյալ միջոց:

TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՄՕԿ-ի հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը:

Գործակալությունը հիշեցնում է, որ փետրվարի 26-ին Վիկտոր Լուկաշենկոն օլիմպիական խորհրդի կողմից ընտրվել էր Բելառուսի ԱՕԿ նախագահ: Այս պաշտոնում նա փոխարինում էր Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը 1997 թվականից ղեկավարում էր կազմակերպությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս