Հայաստանը կարող է հանդես գալ շահողի դերում. Ոսկանյանը` Իրանի ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցելու հեռանկարին և դրանով պայմանավորված հայ–իրանական հարաբերություններին։

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ին անդամակցելու հայտարարություններն Իրանում արվել են ամենաբարձր մակարդակով, քաղաքական այնպիսի գործիչների կողմից, որոնք ներկայացնում են թե՛ իրանական քաղաքական դաշտի պահպանողական հատվածը, թե՛ բարեփոխականների թևը։ Առաջինում խորհրդարանի նախագահն է, երկրորդում` երկրի նախագահը, ինչը վկայում է, որ ԵԱՏՄ–ին անդամագրվելու ձգտումը բավականին լուրջ է։

«Այդ հարցը կլուծի Իրանի առջև ծառացած մի շարք մարտա հրավերներ, հատկապես տնտեսական բնույթի, քանի որ ամերիկյան պա տժա միջոցները զգալիորեն ազ դել են իրանական տնտեսության վրա։ Իրանցիները ձգտում են ավելի լայն ներգրավվածության ձևաչափերում ստանալ այն, ինչը կորցրել են պատ ժամիջոցների հետևանքով»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի գնահատմամբ` թեև ԵԱՏՄ–ն բաց առապես տնտեսական կառույց է, սակայն դիտարկվում է նաև որպես աշխարհաքաղաքական համագործակցության կարևոր հարթակ։ Հետևաբար փորձելով խորացնել հարաբերությունները ԵԱՏՄ–ի հետ նաև անդամակցության ձևաչափով` Իրանը որոշակիորեն ապահովում է իր աշխարհաքաղաքական անվտ անգության բաղադրիչների գոնե մի հատվածը։

«Հայաստանն այդ պարագայում կարող է հանդես գալ շահողի դերում, քանզի կարող է նույնպես լուծել իր առջև ծառացած մարտա հրավերները։ Նախապես նշվում էր, որ Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որն Իրանին կկապի ԵԱՏՄ–ի հետ։ Հիմա Իրանի անդամակցությունը կբերի նրան, որ իրանցիներն ուղղակիորեն կառանչվեն կառույցի անդամ պետությունների հետ»,– նշեց Ոսկանյանը։

Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է ձգտի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում իրանական բիզնեսի համար ավելի ձեռնտու կլինի Հայաստանի միջնորդությամբ աշխատել Ռուսաստանի հետ և հակ առակը։ Պետք է հաշվի առնել, որ հայերը ծանոթ են ռուսական շուկայի առանձնահատկություններին և Իրանի հետ կունենան փաստացի ցամա քային սահման նաև ԵԱՏՄ–ի շրջանակներում, հետևաբար, ըստ իրանագետի, ստեղծված հնարավորությունների իրացումը կախված է նաև հայկական կողմի ջա նքերից։

armeniasputnik.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս