ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը կառավարության տնտեսական համակարգման շտաբի նիստում, կարևորելով հիմնական ապրանքների մատակարարման նպատակով արդյունավետ և անհապաղ միջոցները շարունակելու անհրաժեշտությունը, ասել է. «Տնտեսական պատերազմի թեժ շրջանում կառավարությունը թույլ չտվեց ճնշող պատ ժшմիջոցներն արգելք հանդիսանան հիմնական ապրանքների ապահովման ճանապարհին»:
Ըստ Iran Press լրատվական գործակալության, Ռոհանին հավելել է. «Չնայած արժութային բոլոր սահմանափակումներին, հիմնական և առաջին անհրաժեշտության ապրանքներն արտադրվել և բավարար չափով մատակարարվել և ներմուծվել են»:
Նշելով, որ երկրի գործարարներն ու վաճառականներն իրենց տնտեսական գործունեության ընթացքում` լինի դա տնտեսական պատերազմի պայմաններում, թե նորմալ պայմաններում, չպետք է բախվեն որևէ վարչական խոչընդոտների, Ռոհանին ասել է.«Արտահանողների և առևտրականների գործունեության համար խոչընդ ոտները վերացնելուց և հարմարավետություն ստեղծելուց բացի, կառավարությունն իր պարտքն է համարում խր խուսանքներ տրամադրել երկրի հանձնառու արտահանողներին և ներմուծողներին»: