ԱՄՆ պատվիրակությունը Ուկրաինայում է

ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան պատվիրակությունը շաբաթ օրը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ եւ խոստացել` Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում հետագա աջակցություն ապահովելու փորձ անել։

Պատվիրակությունը, որի կազմում է եղել Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Սմիթը, վերջինն է Ուկրաինա մեկնած ամերիկյան բարձրաստիճան պատվիրակություններից:«Միացյալ Նահանգները դաշնակիցների եւ գործընկերների հետ աջակցում է Ուկրաինային`տնտեսական, ռազմական եւ հումանիտար ոլորտներում»,- ասվում է պատվիրակության տարածած հայտարարության մեջ, որում շեշտվում է, որ կծարունակեն ուղիներ փնտրել`խիզախ պայքար մղող ժողովրդին եւ Զելենսկիին աջակցելու համար:

Ընդ որում, պատվիրակության հայտարարության մեջ զենքի մատակարարման վերաբերյալ հստակ որեւէ հիշատակում չի եղել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս