Ուկրաինական իրադարձությունները սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ ուկրաինական իրադարձությունները «սովի համաշխարհային ալիքի սպառնալիք են ստեղծում», և ԵՄ-ն պատրաստ է աշխատել ՄԱԿ-ի հետ՝ պարենային աղետը կանխելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ:

«Ես վստահեցրել եմ իմ բոլոր զրուցակիցներին, որ մենք պատրաստ ենք աշխատել ՄԱԿ-ի և գործընկերների հետ՝ կանխելու մեր պատժամիջոցների ցանկացած անցանկալի ազդեցություն պարենային գլոբալ անվտանգության վրա։

Մենք սերտ կապի մեջ ենք ՄԱԿ-ի հետ՝ լուծելու այնպիսի հարցեր, որոնք կարող են ազդել ռուսական հացահատիկի կամ պարարտանյութի գնումների վրա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչը։Բորելը հավելել է, որ պետք է շտապ Ուկրաինային հնարավորություն տալ իր հացահատիկն արտահանել Սև ծովով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս