Նոր լшրվшծություն Թունիսի և Թուրքիայի միջև

Թունիսի արտգործնախարար Ուսման Գերանդին քննшդшտել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսքերը Թունիսի խորհրդարանի լուծարման վերաբերյալ և Անկարային մեղшդրել հանրապետության ներքին գործերին միջшմտելու մեջ։ Այս մասին Գերանդին գրել է Թվիթերի իր պաշտոնական էջում։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Բացի այդ , զանգահարել եմ Թուրքիայի դեսպանին։ Ես նրանց ասել եմ, որ Թունիսը մերժում է նախագահ Էրդողանի հայտարարությունները՝ դրանք համարելով Թունիսի ներքին գործերին միջшմտություն»,- ասել է Ուսման Գերանդին։

Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները «պետք է հիմնված լինեն Թունիսի ազգային որոշումների անկախության և Թունիսի ժողովրդի ընտրության նկատմամբ հարգանքի վրա՝ հավելելով, որ իր երկիրը «թույլ չի տա, որ իր ժողովրդավարական ուղին կասկածի տակ դրվի»։

Նշենք , որ երկուշաբթի օրը Էրդողանը դшտшպшրտել էր Թունիսի խորհրդարանի լուծարումը՝ այն անվանելով «բիծ ժողովրդավարության վրա» և «հшրվшծ Թունիսի ժողովրդի կամքին»։

Հիշեցնենք Մարտի 30-ին Թունիսի նախագահ Կաիս Սաիդը հայտարարել է երկրի Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի (միապալատ պառլամենտի) ցրման մասին։ Երկրի ղեկավարն իր որոշման մասին հայտարարել է Ազգային անվ-տшնգnւթյшն խորհրդի նիստի ժամանակ՝ դա բացատրելով «պետությունն ու նրա ինստիտուտները պահպանելու» ցանկությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս