Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել ու խոսել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետ կապված իրավիճակը։ Ընդգծվել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների կատարման հրատապ անհրաժեշտությունը», — ընդգծել է Պեսկովը։ Նա նաև հայտնել է, որ խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել ռուս-թուրքական բարձր մակարդակի բանակցությունների մասին։ Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս