Ամերիկյան որոշ ընկերություններ արդեն թույլտվություն են ստացել Ադրբեջանի վերահ սկողության տակ անցած Արցախի տարածքում գործունեություն ծավալելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ–ի Անկախության օրվա առթիվ ամերիկյան իր գործընկեր Ջո Բայդենին ուղղված նամակում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը վերականգնելու հարցում հույսեր է կապում Վաշինգտոնի հետ։
«Հակ ամարտության ավարտը տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություն է ստեղծել, բարենպաստ հիմք է դրել ամուր խաղաղության, տնտեսական վերականգնման ու տարածաշրջանային համագործակցության համար։ Կարծում եմ, որ ներկայիս իրողություններին համապատասխան` Միացյալ Նահանգները կարող են զգալի ներդրում ունենալ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր խաղաղություն և վստահություն հաստատելու գործում», – Ալիևի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Ներկա պահին Ադրբեջանի զբաղեցրած արցախյան տարածքներում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ալիևը հայտարարել է, որ այդ գործընթացում ուզում է ամերիկյան ընկերությունների տեսնել, թեև նախօրեին ԱՄՆ դեսպան Էռլ Լիցենբերգերն արդեն հայտարարել էր արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերա հսկողության տակ անցած տարածքներում իրականացվող նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության մասին։
2020 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում սկսվեցին մարտական գործողություններ, որոնք երկարամյա հակ ամարտության շարունակությունը դարձան և խաղաղ բնակչության թվում զո հերի հանգեցրին։ Կողմերը հաշտություն կնքելու մի քանի փորձ արեցին, սակայն հաջողությամբ պսակվեց եռակողմ հայտարարությունը, որը կնքվեց նոյեմբերի 10-ի գիշերը։
Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին դադարեցնել կրա կը և միմյանց հանձնել գերիներին ու զո հվածների մարմինները։ Երևանը Բաքվին փոխանցեց նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Բացի այդ, տարածաշրջանում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին։
armeniasputnik