Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առիթով:
Անկախության հռ չակագրով հիմնադիր հայրերը ԱՄՆ-ի ժողովրդին ու համայն մարդկությանը ժառանգություն են թողել պետականաշինության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների վեհ գաղափարներ։
Ուրախ ենք, որ Ձեր վարչակազմը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարության ամրապն դման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտ պանության հարցերում կրկին ստանձնելու միջազգային առաջատարի դերը։
Այդ արժեքները, որոնք կիսում է նաև հայ ժողովուրդը, ընկած են մեր հարաբերությունների հիմքում: Այդ առթիվ ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական բա րեփոխումներին երկարած աջա կցության ամուր ձեռքի համար։
Վերջին ժամանակներս համայն մարդկութ յունը դիմակայում է լուրջ մարտահրավերների՝ համա վարակ, կլիմայի փոփոխություն, հակամա րտություններ ու պատերազմներ։ Մենք բարձր ենք գն ահատում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Հայաստանին, համավարակի դեմ պա յքարում ցուցաբերած ֆինանսական ու բժշկական անգնա հատելի օժանդակությունը։
Մեծապես կարևորում ենք ԱՄՆ-ի միջնորդական ակտիվ դերակատարությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման ուղղությամբ Ձեր երկրի անշեղորեն արտահայտվող հստակ դիրքորոշումը։ Վստահ եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել Արցախի խնդրի համապարփակ ու արդար կարգավորմանը։
Հայաստանը պատրաստակամ է առավել խոր ացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները ռազ մավարական երկխոսության շրջանակում։ Լիահույս եմ, որ ապագայում կարձանագրենք փոխշահավետ համագո րծակցության նորանոր ձեռքբերումներ։
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ու Ամերիկայի բարեկամ ժողովրդին` մաղթելով բարօրություն, զարգացում և շուտափույթ հաղթանակ կորոնավ իրուսի դեմ»: