Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլույի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև քաղաքական հեռակա բանшվե ճը շարունակվում է: Նախօրեին Քըլըչդարօղլուն, կասկածի տակ դնելով Էրդողանի լեգիտիմությունը, վերջինիս անվանել էր «այսպես կոչված նախագահ»:
Թեմային անդրադարձել է Թուրքիայի իշխանամերձ «Haber7» լրատվական կայքի թղթակից Բաթուհան Յաշարը: Լրագրողն իր սյունակում փորձել է մեկնաբանել Էրդողանին հասցեագրված ընդդիմադիր կուսակցապետի հայտարությունը՝ կոպիտ զուգահեռ անցկացնելով Թուրքիայում Հայոց ցեղшսպшնության ժխ տման համար կիրառվող «այսպես կոչված» արտահայտության հետ:
Յաշարը նշում է, որ «այսպես կոչված Հայոց ցեղшսպшնություն» արտահայտությունն օգտագործվում է Թուրքիայի Հանրապետության կողմից և պնդում, որ «այսպես կոչված» բառն արտահայտության սկզբում է ավելանում «հայկական պնդումները» ձախողելու համար, ինչպես նաև ընդգծելու, որ ցեղшսպшնություն տեղի չի ունեցել:
«Քըլըչդարօղլուն նույնպես արեց նույնը: Պնդեց, որ Էրդողանի նախագահությունն օրինական չէ:
Որքան տգեղ արտահայտություն է այն… Բայց այս նախադասությունը նա (Քըլըչդարօղլու-խմբ.) պատահաբար կամ սխшլմամբ չի օգտագործել, այլ դա արել է դիտավորյալ՝ հաշվարկելով և նախապես պատրաստվելով»,- գրել է Յաշարը: