Ժամանակը կգա՝ հայտարարությունը կլինի․ Ավինյանը՝ փոխքաղաքապետ նշանակվելու մասին

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու լուրերին, հայտնել է, որ հայտարարություն կլինի, պատեհ առիթի ժամանակ էլ այդ մասին ինքը կխոսի:

«Այդ մասին ժամանակը կգա՝ հայտարարությունը կլինի, կարծում եմ՝ պատեհ առիթով էլ կհասցնենք խոսել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Հարցադրմանը՝ տեղեկություններ կան, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս մասնակցելու է, նրան հակառակորդ համարո՞ւմ է, Ավինյանն ասաց․ «Ես դեռևս չեմ ցանկանա մեկնաբանել որևէ բան, որ կապված է քաղաքապետարանի հետ, մինչև որոշակի ֆորմալ գործընթացները չավարտվեն»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս