Ադրբեջանի նախագահի ագ րեսիվ հռետորաբանությունը բար դացնում է կառուցողական համագործակցությունը. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը պատասխանել է խորհրդարանի Ալյընտրանքային ժողովրդավարական բարե փոխումներ (ADR) խմբակցության ղեկավար Ֆերնան Կարթայզերի հարցերին, որոնք վերաբերում են հրադադարից հետո ԼՂ ապագայի շուրջ պահպանվող անորոշությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պատասխանները.

Հարց. Ո՞րն է ԵՄ մոտեցումն Արցախի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային հանրային իրավունքի դիտանկյունից, վերջնական ճանաչումը, ի՞նչ եք կարծում։

Պատասխան. ԵՄ-ն հույս ունի, որ կողմերին կհա ջողվի բանակցությունների միջոցով գտնել տևական լուծում, որը կս ահմանի ԼՂ իրավական կարգավիճակը բոլոր կողմերի համ աձայնությամբ։ Այս առումով, ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ԵԱՀԿ գործող նախագահի և նրա անձնական ներկայացուցչի ջան քերին։

Հարց. Ինչպե՞ս է Լյուքսեմբուրգը գնահատում ԵԽԽՎ հունվարի 25-ի թիվ 2357 բանաձևի պահ անջների հարցում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները, արդյո՞ք կառավարությունը կարծում է, որ կողմերը կատարել են բանաձևի բոլոր դրույթները, եթե ոչ՝ որտե՞ղ է Լյուքսեմբուրգը տեսնում մոտեցումների տարբերություն, մասնավորապես, բանաձևի հետևյալ ձևակերպումներում. «հրաժ արվել իրավիճակը սրող հայտարարություններից, որոնք կարող են արգե լափակել քաղաքական երկխոսությունը, ապահովել եռակողմ հայտարարությամբ ստանձնած հումանիտար պարտավորությունների կատարումը՝ բոլոր գեր  իների և այլ պահվող անձանց և զո հերի մարմինների վերադարձ, մշակութային ժառանգության պահպանում, սրբավայրերի պղ ծման, մասնավոր սեփականության ոչ չացման և կատարված ռա զմական հանցագ ործությունների հարցերով անկախ հետաքննության իրականացում՝ ընդհուպ մինչև մեղ ավորներին պատ ասխանատվության ենթարկելը»։

Պատասխան. Գե րիների փոխանակման հարցը հրադ ադարի հայտարարության այն կետերից է, որն ամենախն դրահարույցն է մինչ օրս։ Հայաստանը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր անձանց, սակայն մեծ թվով հայ ռա զմագերիներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում։ Երկու երկրների միջև ագրեսիվ հռետորաբանությունը, որը հատկապես շարունակաբար բորբոքում է Ադրբեջանի նա խագահը, բարդ ացնում է կառուցողական համագործակցությունը։ Տարածաշրջանի մշակութային ժառա նգության պահ պանումը կողմերի համար նույնպես շարունակում է մնալ վիճ ելի հարցերից մեկը։

Հարց. Ադրբեջանը նախկինում բազմիցս քննադ ատել է ԵՄ-ին և անդամ երկրներին։ Այդ երկրի ԱԳ նախարարությունը, մասնավորապես, հունվարի 31-ին, հայտարարություն է տարածել՝ ԵՄ մոտեցումները որակելով մի ակողմանի և երկակի ստան դարտների վրա հիմնված, որը կարող է փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Իսկ Իլհամ Ալիևը 2020թ. դեկտեմբերի 24-ին դիմելով ֆրանսիացի, բելգիացի և հոլանդացի քաղաքական գործիչներին, նրանց անվանել է երկերեսանիներ, կոչ անելով՝ բացել աչքերը և նայել իրականությանը։ Ալիևը նաև ասել է. «Թո՛ղ այդ բանաձևերն անեծք լինեն ձեզ համար»։ Ինչպիսի՞ հետևանքներ են ունեցել այդ հայտարարությունները Լյուքսեմբուրգ-Ադրբեջան հարաբերությունների վրա։ Հաշվի առնելով այս իրողությունները և անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին կայացած ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի հանդիպումը՝ որքանո՞վ է պա տեհ ունենալ այդպիսի համագործակցություն Ադրբեջանի հետ՝ ներառյալ ԱլԳ չևաչափում։

Պատասխան. Ադրբեջանը ԵՄ հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության մասնակից է, որը հնարավորություն է տալիս ԵՄ և անդամ երկրներին ներգրավվել ո՛չ միայն կառուցողական, այլև՝ քննադ ատական երկխոսության մեջ Ադրբեջանի հետ։ Այս կերպ ԵՄ-ն կարող է կարևոր դերակատար դառնալ Ադրբեջանի իշխանությունների կողմից միջազգային իրավունքը և մարդու իրավունքները հարգելու համատեքստում։

Հարց. 2020թ. նոյեմբերի 19-ին ԵՄ արտաքին գործերի և անվտա նգության հարցերով բարձր ներկայացուցիչը հայտարարություն արեց ԼՂ իրավիճակի վերաբերյալ։ Լյուքսեմբուրգի կառավարությունը դրանից ի վեր տեսե՞լ է կոնկրետ զարգացումներ տարածաշրջանում ԵՄ պահ անջների առումով։ Եթե ոչ, ինչպիսի՞ խնդ իրներ կան և ո՞վ է պատասխանատու դրանց համար։

Պատասխան. Հրադադարի ռեժիմը նոյեմբերի 10-ի հայտարարությունից ի վեր պահպանվում է մինչ օրս՝ բացառությամբ որոշ միջադեպերի, այնուամենայնիվ, ագրեսիվ հռետորա բանությունը չի վերացել և գերիների փոխանակման հարցը փակուղում է։ Չի անցկացվել նաև ռա զմական հանցագ ործությունների վերաբերյալ հե տաքննություն, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ ծանր, միջազգային կազմակերպությունների մուտքը տարածաշրջան արգե լափակվում է Ադրբեջանի կողմից, դեռևս չկան նախանշաններ հակամ արտության տևական լուծման համար։

Հարց. Պատրաստվու՞մ է արդյոք ԵՄ-ն օժանդակություն տրամադրել տարածաշրջանի բնակչությանը՝ կան խելու համար հումանիտար աղ ետն Արցախում։

Պատասխան. ԵՄ-ն հումանիտար աջ ակցություն ցուցաբերել է տարածաշրջանին ներկայիս ճգն աժամի օրերից, որը կազմել է 6.9 միլիոն եվրո։

Հարց. ԼՂ-ում ստեղծված իրավիճակը և ԵՄ նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ագ րեսիվ հռետո րաբանությունն ազդե ցություն ունեցե՞լ են այդ երկրի նկատմամբ եվրոպական վիզային քաղաքականության վրա, հատկապես՝ ադրբեջանական դիվանագիտական անձնագիր կրողների համար։

Պատասխան. Վիզային քաղաքականությունը կարգավորվում է Ադրբեջանի հետ 2014թ. կնքված վեզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերով, և այդ առումով ոչինչ չի փոխվել։

Հարց. Լյուքսեմբուրգը սատարու՞մ է ԵԱՀԿ կողմից ԼՂ-ում դիտորդներ տեղակայելու հնարավորությանը։ Կարո՞ղ է ԵԱՀԿ-ն դերակատարություն ունենալ տարածաշրջանում ռա զմական հանցա գործությունների հետաք ննության գործընթացում։

Պատասխան. ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայումը հնարավոր է բոլոր կողմերի հա մաձայնությամբ այդպիսի դիմում ստան ալու պարա գայում։ Լյուքսեմբուրգն աջակցում է այդ առաջարկին և, սկզբունքորեն, ԵԱՀԿ ջա նքերին։ ԵԱՀԿ գործառույթը հակամարտությունների կանխարգելումը և դրանց լուծումն է։ Այն չունի որևէ գործիքակազմ՝ զբաղվելու ռա զմական հանցա գործությունների հետաքն նությամբ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս