Գեորգի Մուրադովը «шնթույլшտրելի է համարել» Թուրքիայի դիրքորոշումը

Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։«Խոսքը տնտեսական, գործարար, զբոսաշրջային ու մշակութային ներ ուժի ներկայացման մասին է», – ասել է Մուրադովը:

Նա նշել է, որ Հայաստանում նախատեսվում է անցկացնել Ղրիմի Հանրապետության օրեր, որոնք նվիրված կլինեն Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման 7-րդ տարեդարձին․ «Ղրիմի պաշտոնական պատվիրակության այցը նախատեսված է ապրիլի առաջին կեսին, սակայն այն պայմանով, որ Հայաստանում ընդունելի ու կայուն քաղաքական իրավիճակը պահպանվի», – հայտնել է Գեորգի Մուրադովը։

Ղրիմի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին պայմանագիրը ստո րագրվել է յոթ տարի առաջ: 2014 թվականի մшրտին թերակղզում անցկացված հանրաքվեից հետո ընտրողների 96,77 տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն։

Գեորգի Մուրադովը հարցազրույցում խոսել է Թուրքիայի մասին։ Նա «шնթույլшտրելի է համարել» Թուրքիայի դիրքորոշումը՝ թերակղզու ռուսական կարգավիճակը չճшնшչելու վերաբերյալ:

Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ճանաչում «Ղրիմի բռնшկցումը» և աջակցում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս