Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտնել է, որ Սաակաշվիլին հրաժարվում է վրացական քաղաքականությունից:

«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Գելբախիանին նշել է, որ երրորդ նախագահը խզում է կապերը իր իսկ հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» հետ։ Փաստաբանի խոսքով՝ որոշման պատճառը Սաակաշվիլիի կյանքը փրկելն է։ «Հիմա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության»,- ասել է Գելբախիանին։

Նշենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս