Բնագրից հայերեն է թարգմանվել գերմանացի ակա նավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» գիրքը

Էրիխ Մարիա Ռեմարկի գրականության երկրպագուները այսուհետ կարող են հայերենով ընթերցել սիրված հեղինակի «Լիսաբոնի գիշերը» ստեղծագործությունը, որի գործողությունները ծավալվում են 1942 թվականին Ֆրանսիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի, որը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, շնորհանդեսը տեղի ունեցավ Թումանյան 38 հասցեի «Նաիրի» նորաբաց գրախանութում:

«Ռեմարկը կորուսյալ սերնդի ներկայացուցիչներից է: Նա գրել է Առաջին, Երկրորդ համաշխարհային պա տերազմների և մարդու՝ պատերազմից ձեռք բերած փորձառության մասին: Ռեմարկն անձամբ մասնակցել է երկու պատերազմին էլ, ուստի նրա ներկայացրած պատկերները, տեսարաններն ապրված են, զգացմունքային, ինչը մեծացնում է հեղինակի յուրաքանչյուր գրքի կշիռը, արժեքը»,-նշում է գրքի թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանը:

Նրա խոսքով՝ Ռեմարկը, ի տարբերություն իր սերնդի այլ ներկայացուցիչների, տարբերվող ձեռագիր ունի: Բաղմանյանը Ռեմարկի յուրահատկությունն իրատեսությունն է համարում: «Նրա գրքերում չկա չափազանցություն կամ հակառակը: Ամեն բան բնական է. երբևէ ընթերցողն անհարմար իրավիճակում չի հայտնվում, քանի որ գործ ունի անկ եղծ հեղինակի հետ: Հույս ունեմ, որ մարդիկ թարգմանությունը կարդալիս կզգան այն, ինչ ես եմ զգում բնագիրն ընթերցելիս»,-շեշտում է թարգմանչուհին ու հավելում, որ «Լիսաբոնի գիշերը» Ռեմարկի վեցերորդ գործն է, որն ինքը թարգմանում է, ուստի աշխատանքը բավականին դյուրին է եղել:

«Էդիթ Պրինտ»-ի վաճառքի և մարքեթինգի բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանը պատմում է՝ դեռ տարիներ առաջ են Ռեմարկի գործերը բնագրից հայերեն թարգմանելու որոշում կայացրել: ««Հաղթական կամար», «Երեք ընկեր»: Այս ստեղծագործություններն առավել հայտնի են հանրության լայն շրջանակին, քանի որ խորհրդային տարիներին շատ տարածված էին, այնինչ Էրիխ Մարիա Ռեմարկի նկատմամբ հետաքրքրությունը միշտ է մեծ: Նա պատերազմի գրող է համարվում, քանի որ անդրադառնում է այդ արհ ավիրքին, մարդկային խեղ ված ճակատագրերին: Ավաղ, մեր երկրում այդ թեմաները մշտապես ակտուալ են: Նա հեղինակ է, որի գրական ժառանգությունն ամբողջությամբ պետք է բնագրից հայերեն ներկայացվի»,-շեշտում է Սամվելյանը՝ կարևորելով թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանի դերակա տարությունն այդ հարցում:

«Էդիթ պրինտ»-ը մինչ օրս հայերենով է ներկայացրել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Երկինքն ընտրյալներ չունի», «Սև կոթողը», «Ապրելու ժամանակը և մեռ նելու ժամանակը» գրքերը:

1942 թվական: Լիսաբոնի Կաի նավահանգստում մի տղամարդ սևեռուն նայում էր նավին: Նա գերմանացի էմիգրանտ էր: Նրան է մոտենում մի տղամարդ և նավի երկու տոմս նվիրում՝ փոխարենը խնդ րելով այդ գիշեր իրեն մենակ չթողնել և լսել իր պատմությունը, որն սկսվում էր 1933-ին՝ Օսնաբրյուքում, և ավարտվում ադ գիշեր Լիսաբոնի Կաի նավահանգստում՝ Եվրոպայի փախստականների վերջին թաքստոցում:

Ռեմարկի վեպը, որ լույս է տեսել 1963-ին, ճշմարտապատում նկարագրությունն է էմիգրանտների դժ խեմ ճակատագրի, իսկ սերն ու մա հը գոյության պար տադիր ուղեկիցներն են:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս