ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդտը անհապաղ հրադադարի կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին զինված բախումների մասին հաղորդումներից հետո։ Այս մասին ասվում է կառույցի հայտարարության մեջ։
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սրումը պետք է անհապաղ դադարեցվի։ Դիվանագիտական ուղիով մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի։ Վերջին տասնութ ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն՝ շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ:
Այս բախումները վտանգում են այդ առաջընթացը և վտանգի տակ են դնում անթիվ կյանքեր»,- ասել է Ռաուն։ Շմիդտն էլ ասել է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ առնվազն զոհերից խուսափելու համար։