Թուրքիան ողջունում է Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ միջանցքի գործարկումը

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսլամաբադ-Թեհրան-Ստամբուլ միջանցքի գործարկումը տարածաշրջանի երկրների համար առաջընթացի հնարավորություն է:

«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող ECO-ի 15-րդ գագաթնաժողովում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշոլուն հայտարարել է. «Կարևոր ոլորտներից մեկը, որի վրա պետք է կենտրոնանանք, տարածաշրջանային առևտուրն ու հաղորդակցությունն է»:

«Ասիան ոչ միայն արտադրության կենտրոն է, այլ նաև սպ առողական ամենամեծ աճող շուկան»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է. «Ես կարծում եմ, որ ECO-ն, որպես պատմական առևտրային ուղիների և մշակութային կենտրոնների հիմքում ընկած կազմակերպություն, պետք է ավելի ակտիվ լինի»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս