Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչն չացման մասին Դավիթ Բաբայանի նամակը տարածվել է ՄԱԿ-ում

Փետրվարի 19-ին ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղված նամակը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտ ավորյալ ոչն չացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կո պիտ ոտն ահարում է։

Նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանց ագործությունների հետևողականորեն իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչն չացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։

Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կոր ծանման պրակտիկայի թերևս ամենաո ղբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայ կական գերե զմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի դիտ ավորյալ ավե րման մասին։

Նամակում նաև տեղեկացվում է, որ խոր հրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազ մական ագր եսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քան դվել և ամբողջությամբ ոչն չացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերե զմանատներ։ Նույն ժամանա կահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերե զմանաքարեր են ավե րվել և օգտագործվել որպես շինանյութ։

Նյութի աղբյուր՝ news.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս