Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը եւս միացել է պшհեստшզորի եւ պաշտոնաթող 14 գեներալների կոչին

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը եւս միացել է պшհեստшզորի եւ պաշտոնաթող 14 գեներալների կոչին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, ՀՀ Զինվшծ ու ժերի պահեստազորի եւ պաշտոնաթող գեներալները կոչով դիմել էին հայ ժողովրդին:

Գեներալները կոչ են անում մեր հասարակությանը՝ սթափ նայել օրեցոր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին. «Այդ նպատակով կարեւոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը, օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձեւավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձեւակերպումը: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջեւ ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, եւ պետք է անհшպաղ հրաժարական տան: Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին, եւ պատրաստ ենք մեր ջանքներն ուղղել հանուն անվտшնգ Հայաստանի ու Արցախի:

Ստեղծված իրավիճակում, մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ, պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնшմու ցանկացած ոտն ձգությшն: Սա է օրվա հրամայականը»,-ասված է կոչում:

Կոչը ստորագրել են.

Սեյրան Օհանյան – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ,

Յուրի Խաչատուրով – ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ

Մովսես Հակոբյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ

Միքայել Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Հայկ Քոթանջյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Լեւոն Մնացականյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Արշավիր Ղարամյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Ալիկ Միրզաբեկյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Սամվել Կարապետյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Արմեն Ղահրամանյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վլադիկ Հովհաննիսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վյաչեսլավ Դանիելյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վալերի Գրիգորյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Աշոտ Պետրոսյան- ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր:

ՀՀ Զինված ու ժերի պшհեստшզորի եւ պաշտոնաթող գեներալների կոչը ժողովրդին

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս