Վերջապես հավաքեցի եղած֊չեղած մի բուռ համարձակությունս, մտա Եռաբլուր… ։ Դեռ մի քանի քայլ չարած հասկացա, որ… Անուշ Մնացականյանի անչափ ՀՈւԶԻՉ գրառումը

Անուշ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Եռաբլուր Մտա… Վերջապես հավաքեցի եղած֊չեղած մի բուռ համարձակությունս։ Դեռ մի քանի քայլ չարած հասկացա, որ գե րեզմանատներ կան ու կա երկինք երկրի վրա… Երկինք, որտեղ մտնելուց կորցնում ես քեզ, шր յունդ

սառում է երակներումդ ու չես գիտակցում՝ ում կանչող աչքերով նկարին մոտենալ։ Երկինք, ուր աստղերի փոխարեն մեր ՏՂԱՄԱՐԴԻԿ են լույս տալիս… ՏՂԵՔԸ լուռ էին, իրենց աչքերը ու սառը քարերին գրված թվերն էին խոսում… Պատմում էին իրենց տերերի կարճ, բայց բովանդակալից կյանքի պատմությունը… Պատմություն,

որ հենց իրենց տերերն են գրել… Մոտենում էի ՏՂԵՔԻՆ. փոքր հողաթմբեր, իսկ ներսում ինձնից ու Ձեզնից ՄԵԾ մեկը։ Մեկի քարի մոտ չրեր էին դրված, մյուսի մոտ՝ խնձորներ, 3-րդը երևի սիրում էր կոլա խմել և ծնողն էլ չէր ուզում նախատել թե. «Տղե՛ս, հերիք էդ թույնը խմես»,

ծնողը ցանկանում էր որդու սրտով գնալ և շիշը թողել էր որդու տան առաջ։ Մի տղայի տան քարին էլ գրված էր 27… Երևի կյանքի թելը հենց այդ թվի վրա էր կտրվել։ Բայց քարի դիմաց դրված էին «28»-ի մոմերը. ծնողն էր բերել, որ կարի կտրված թելը… Մեկ այլ տղայի տան հողաթմբի վրա էլ էնքան թարմ ծաղիկներ էին լցված, որ դժվարացա տեսնել՝ ում տան կողքին եմ։

Կային ընկերների տներ, որոնք կողք-կողքի էին. սիրուն աչքերով մեր Մխոյինը ու իր Ռիժիկինը։ Նրանք որոշել են երկրից դեպի երկինք տեղափոխվելիս էլ իրար կողքի տեղավորվել։ Ալբերտի տանը նայելիս նրա վերջին պատառը հիշեցի ու կոկորդս ծակծկեց. կերածս փշի պես դաղեց կոկորդս։ Հանկարծ լույս տեսա…Մի տղայի տան մոտ մոմ էր վառ վում. հավանաբար լույսն են տարել… Մեր լույսին տարել ու վառ վող մոմի մեջ են թաքցրել։ Մի այլ տնից էլ Շանթն է իր քարին գրված մատղաշ տարիքով շանթահարում

ցш վից մղ կտացող սիրտս… Մեկ ուրիշ տղա էլ նոր հարևան էր ընդունում. էստեղ ՏՂԵՔԸ էդքան էլ հարևանասեր չեն, նախընտրում են տան կողքին նոր կառուցվող տներ չտեսնել… Էստեղ բոլորի տները ամենաճոխն են, բայց իրենց մոտով անցնելիս թվում է, թե աշխարհը փուլ եկավ գլխիդ… Սկսում եմ ատ ել մш հվան ճոխությունը… Քայլում եմ և կուլ տալիս աղի արցունքներս. ախր ես աղի ոչ մի բան չէի սիրում ՏՂԵՔ… Իսկ դուք… Դուք երևի երեկոները հավաքվում, զրուցում ու իրար պատմում եք Ձեր գլխով անցածը… Դուք էդտեղ եք հավաքվել, որ մենք էստեղին կարոտ չմնանք… ##Հեղինակային##ԴառըՈւՍառըՔարեր

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս