Էնթոնի Բլինկենը Գերմանիան ԱՄՆ լավագույն գործընկեր է անվանել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Գերմանիան անվանել է ողջ աշխարհում Միացյալ Նահանգների լավագույն բարեկամը: Այս մասին Բլինկենն ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը:

«ԱՄՆ-ն ողջ աշխարհում չունի ավելի լավ գործընկեր, ավելի լավ բարեկամ, քան Գերմանիան»,- հայտնել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը տեղեկացրել է, որ ի թիվս այլ հարցերի՝ կանցլերի հետ քն նարկելու է Ռուսաստանին ու Չինաստանին առնչվող հարցեր: Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն հաջորդ ամիս անհա մբեր սպասում է Մերկելին Վաշինգտոնում:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ Մերկելը Վաշինգտոնում կհանդիպի Բայդենին հուլիսի 15-ին՝ քնն արկելու կորոնավի րուսի համավարակը, կլիմայական փոփոխությունները, տնտեսական հարցեր, ինչպես նաև միջազգային անվտա նգությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս