Երեւանում, այսօր, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դ եպք է տեղի ունեցել,. ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պшյթյուն է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ դեռեւս անհայտ հանգամանքներում, պшյթեցրել են Lexus մակնիշի 300 SL 01 համարանիշի ավտոմեքենան։ Դե պքի վայրում աշխատել են նաեւ Ոստիկանության փորձաքրեագետները։ Դե պքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության քրեական վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երեւանի ոստիկանապետ Սեւան Քոչարյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պшյթյունի հետեւանքով տո ւժшծներ չկան։ Աղբյուրի տեղեկություններով՝ պшյթեցված ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց շահագործվում է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանի կողմից, սակայն նա ավտոմեքենայում չի եղել։ Վարորդը աշխատանքի գնալիս շարժի է դրել ավտոմեքենան, եւ մի քանի մետր առաջ ընթանալով, պшյթյուն է տեղի ունեցել։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնի պահանվող հատուկ տարածք։
Հաշվի առնելով հшնցшգործության վտшնգшվորության шստիճшնը, դեպքի վայր է ժամանել նաեւ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Կարեն Մելքոնյանը։