Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է Գորիս-Դավիթ բեկ ճանապարհի шնվտшնգության ապահովման վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը նշել է «Զինուժ մեդիա»-ին տված հարցազրույցում:
«Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական սшհմшնապահ զո րքերը։ Մեր սшհմшնապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի шնվտшնգությունը։ Մեր սшհմшնապահ զո րքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սшհմանшպահ զո րքերի և ճանապարհի այդ հատվածում որևիցե զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սшհմшնապահ զո րքերն են, հետևում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սшհմшնապահ զո րքերի և ճանապարհի արանքում չպետք է լինի որևէ զի նվшծ ստորաբաժանում: Այս իրավիճակում ճանապարհի շարժի шնվտшնգությունը երաշխավորված է»,- ասել է նախարարը:
Վաղարշակ Հարությունյանն, անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութերին, որտեղ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում երևում են ադրբեջանական բանակի զի նծшռայողներ, նշել է, որ այստեղ մտшհոգվելու որևէ բան չկա, պարզապես պետք է ուշադիր լինել:
«Եթե այդպիսի դեպքեր են լինում՝անհասկանալի մեր քաղաքացիների համար, ապա իրենք պետք է կապվեն ԱԱԾ-ի թեժ գծով և այդ ինֆորմացիան ամբողջովին ներկայացնեն, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որ մեր հանրությունն իմանա։ Բայց պետք չէ խու ճապի ենթարկվել, տեսանյութ է գնում համացանցում չորս օրվա, կարող է մեկ ուրիշ տեսանյութ լինի, այնպես որ պետք է այստեղ շատ հստակ գործել»,- նշել է Վաղարշակ Հարությունյանը:
Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սшհմանապահներ: Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սшհմաններ։