Ուկրաինայի կառավարությունն արգելել է ածուխի, մազութի և տեղական արտադրության գազի արտահանումը։ Այս մասին հունիսի 13-ին ասվում է նախարարների կաբինետի հաղորդագրության մեջ։ Բանաձևն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից։Փաստաթուղթը լրացնում է այն ապրանքների ցանկը, «որոնց արտահանումն ու ներմուծումը ենթակա է 2022 թ-ին լիցենզավորման և քվոտաների»։ Այս էներգակիրների համար սահմանված են զրոյական քվոտաներ։
Հունիսի 7-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ երկիրը ստիպված կլինի ժամանակավորապես դադարեցնել գազի և ածուխի մատակարարումները այլ երկրներ ցուրտ եղանակի սկսվելու դեպքում։ Ներքին արտադրությունն ուղղվելու է քաղաքացիների կարիքներին։Նույն օրը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարեց, որ այս տարվա փետրվարի վերջից պետական հանքերում ածխի արտադրությունը նվազել է մոտ մեկ երրորդով։ Նա խորհուրդ տվեց պատրաստվել գալիք ձմռան դաժան իրողություններին։Բացի դրանից, Ուկրաինայի կառավարությունը հանձնարարել է Naftogaz-ին ապահովել առնվազն 19 միլիարդ խորանարդ մետր գազ պահեստավորել մինչև ձմռան սկիզբ: Ինչպես նշել է Շմիգալը, Ուկրաինան ավարտեց ջեռուցման վերջին սեզոնը 9 միլիարդ խորանարդ մետր գազով և «անմիջապես սկսեց մղել»։
Անցյալ տարի Ուկրաինայում ածխի պակաս կար։ Փորձագետներն ու պատգամավորները խոսում էին լուրջ էներգետիկ ճգնաժամի մասին։ Զելենսկին միաժամանակ նշել է, որ պետությունը հաջողությամբ հաղթահարում է ածխի դեֆիցիտի մարտահրավերը։ Ըստ նրա՝ իրականությանը չեն համապատասխանում նաեւ ընթացիկ ջեռուցման սեզոնին հանրապետությունում էլեկտրաէներգիայի անջատումների մասին տեղեկությունները։