Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման․ Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ-ն լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման։ Կորեական պատերազմի (1950-1953թթ․) ավարտի 69-ամյակին նվիրված իր ելույթում հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։«Միացյալ Նահանգները սխալմամբ սադրանք և սպառնալիք է որակում մեր ամենօրյա գործողությունները՝ միևնույն ժամանակ իրենք իսկ անցկացնելով լայնածավալ համատեղ զորավարժություններ, որոնք լուրջ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Սա բառացիորեն ավազակային պահվածք է, որը ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները տանում է դեպի հակամարտության, ընդ որում՝ անդառնալի», — ասել է նա։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքով՝ այս կապակցությամբ ԿԺԴՀ-ի զինված ուժերը լիովին պատրաստ են արձագանքել ցանկացած ճգնաժամին։Նա նաև հավելել է, որ հարձակման փորձի դեպքում Հարավային Կորեայի բանակը կոչնչացվի։

«Եթե հարավկորեական ռեժիմն ու ռազմական ավազակները մտածում են հարձակվել մեզ վրա և կարծում են, որ կարող են կանխարգելիչ նպատակներով չեզոքացնել կամ ոչնչացնել մեր ռազմական հզորությունը՝ հիմնվելով որոշակի ռազմական միջոցների կամ մեթոդների վրա, ապա նրանք սխալվում են», — հավելել է ԿԺԴՀ-ի առաջնորդը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս