Սպիտակ տունը Չինաստանին հորդորել է Փելոսիի այցը Թայվան չօգտագործել ռազմական ակտիվության համար

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը Չինաստանին հորդորել է Նենսի Փելոսիի այցը Թայվան չվերածել ճգնաժամի:

Անդրադառնալով Փելոսիի այցին զուգահեռ՝ Թայվանի շուրջ Չինաստանի ռազմական ակտիվության աճին և մարտական հրաձգությամբ վարժանքների մեկնարկին՝ պաշտոնյան Պեկինին կոչ է արել՝ «չօգտագործել այս այցը որպես Թայվանի դեմ ռազմական գործողությունների արդարացում»:Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել էր, որ երկրի Ժողովրդական ազատագրական բանակը Թայվանի շուրջ վեց ջրային տարածքներում մարտական հրաձգությամբ լայնածավալ ռազմական վարժանքներ է սկսել:

Չինաստանի արտգործնախարարությունն այդ զորավարժություններն անվանել է «անհրաժեշտ ու օրինական պատասխան միջոց՝ ուղղված սադրիչների դեմ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս