Պեսկովը կոչ է արել ճնշում գործադրել Կիևի վրա․

Ռուսաստանը կարծում է, որ բոլոր երկրները պետք է ճնշում գործադրեն Ուկրաինայի վրա, որպեսզի վերջինս չկրակի Զապորոժիեի ատոմակայանը և չվտանգի ողջ Եվրոպայի անվտանգությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռազմական լարվածությունը կարող է թուլանալ ուկրաինական կողմի վրա ճնշում գործադրելու միջոցով, որպեսզի վերջինս դադարեցնի այս և հարակից տարածքների հրետակոծումը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և դրված հզորությամբ։ Մարտից այն գտնվում է ռուս զինվորականների պաշտպանության ներքո։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է ռուս զինվորականների՝ ատոմակայանի պաշտպանության տակ վերցնելու հիմնավորումը՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքերը կանխելու առումով։ Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար հրետակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերը և քաղաքին հարող Զապորոժյեի ատոմակայանի տարածքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս