Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական մակարդակը թույլ է տալիս մերձավոր և հեռավոր արտասահմանի շատ երկրների ապահովել ժամանակակից մրցունակ անօդաչու սարքերով:
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Ռուսաստանում «Կրոնշտադտ» ընկերությունների խմբի կողմից «Օրիոն» հա րվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաջին սերիական արտադրությունը՝ տարեկան տասնյակ միավոր, ծավալվում է Դուբնա գիտաքաղաքում: Գործարանը կառուցվում է ռեկորդային կարճ ժամկետներում և աշխատանքը կսկսի 2021 թվականի նոյեմբերին։ «Կրոնշտադտ» ընկերությունների խմբի դրոնների արտահանման թողարկումը կմեկնարկի 2022 թվականին:
Անօդաչու թռչող սարքերի միջազգային շուկայում Ռուսաստանի դեբյուտը ընդունված է համարել «Օռլան-10» ԱԹՍ-ները Մյանմային մատակարարելու մասին վերջերս կնքված պայմանագիրը: Սակայն ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը դեռևս 2017 թ․-ի աշնանը նշել էր, որ Ռուսաստանը դիտարկում է արտասահմանյան անօդաչու թռչող սարքերի մատակարարման ավելի քան 50 հայտ:
Այն ժամանակ անօդաչու տեխնիկան զբաղեցնում էր ՌԴ զենքի արտահանման ընդհանուր ծավալի 3%-ից ոչ ավելին։ Երեք տարվա ընթացքում շատ բան է դեպի լավը փոխվել, այսօր ռուսական արտադրության բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ները դատա պար տված են հաղթարշավի մերձավոր և հեռավոր արտերկրում:
Անօդաչուների ոլորտն աշխարհում ամենաբարձր տեխնոլոգիական և բուռն զարգացող ոլորտն է: Օրինաչափորեն դրան մեծ ուշադրություն է հատկացնում նաև ՌԴ-ն։ Արդյունքներն ակնհայտ են. փետրվարյան IDEX-2021 միջազգային ցուցահանդեսը Աբու Դաբիում նախանշել է արտասահմանյան գործընկերների հիմնական հետաքրքրությունը ՌԴ ցուցափեղկերում տեղադրված անօդաչու հետախու զական և հա րվածային տեխնիկայի նկատմամբ:
Սպառ ազինության արտահանման ոլորտում Մոսկվան ավանդաբար երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում (շուկայի մոտ 15 տոկոսը), ռուսական արտադրանքը մարտավարական-տեխնիկական բնութագրերով չի զիջում Արևմուտքին, իսկ գնի առումով այն ավելի էժան է: «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովի խոսքով՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի տարբերակիչ գծերից մեկը արհեստական ինտելեկտի ինտեգրումն է։ Հարվածային անօդաչուն, օրինակ, կարող է ինքնուրույն տեղորոշել թիր ախները, նշանառում կատարել և ռմ բակոծել դրանք։
Համեմատության համար․ Ղարաբաղում ռա զմական գործողությունների ֆոնին հայտնի դարձած թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերը կառավարվում են օպերատորի կողմից՝ կայուն ռադիոազդանշանի հեռավորության վրա, էլեկտրոնային «ուղեղներ» գործնականում չունեն, տեխնոլոգիական գերազանցության գագաթնակետ չեն և «Ռուսաստանին » պլաններում կարող են տեղ զբաղեցնել նետ ու աղեղի կողքին։
«Օրլան-10»․ պստիկ է, բայց ճստիկ է
Սիրիայի տարածքում մարտական պայմաններում իրեն լավ դրսևորած ռուսական «Օռլան-10» անօդաչու սարքը ռուսական բանակի սպառազինության մեջ է 2010 թ․-ից: Սարքը կարող է երկնքում «կախված մնալ» մինչև 18 ժամ։ Կրեյսերային արագությունը 110 կմ/ժ։ Արդյունավետ և հուսալի մեքենա է՝ թևի երեք մետր բացվածքով, 16 կգ առավելագույն թռիչքային զանգվածով և մինչև 4,5 կգ օգտակար ծանրաբեռնվածությամբ (ներառյալ ռու մբային բեռը):