ՆԱՏՕ-ի խմբավորման կուտակումն արևելյան թեւում վտանգում է Ռուսաստանի Դաշնության դաշնակիցներին, առաջին հերթին՝ Բելառուսին, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի և հանրապետության ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում։
Նա նշել է, որ Արևմուտքի հետ առճակատման ակտիվացումը և արևելյան թեւում ՆԱՏՕ-ի բազմազգ խմբավորման կուտակումը ուղղակիորեն սպառնում են ոչ միայն Ռուսաստանին։
«Հարձակման տակ են գտնվելու նաև մեր դաշնակիցները, առաջին հերթին՝ եղբայրական Բելառուսի Հանրապետությունը»,- ասել է նախարարը։