Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին։
Վարպետի հետ անձնական շփումները հնարավորություն են տվել ինձ համոզվելու, որ մեծ արտիստը նաև մեծ հոգու տեր մարդ էր՝ նրբանկատ և հոգատար ընկեր։Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին։ Աստված հոգին լուսավորի»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 80 տարեկան հասակում մահացել է ճանաչված արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։