«Մեր Շավոն․․․իրան բոլորն էին ճանաչում»․ գերության մեջ սպանված զինծառայողի մասին

Մեր Շավոն․․․իրան բոլորն էին ճանաչում, ինքը գերի ընկնող տղա չէր, Հրապարակի հետ զրույցում գերեվարված, հետո գերության մեջ սպանված Շավարշ Մարգարյանի մասին ասաց նրա ծառայակից Սևակը։ Շավոն՝ այդպես էին կանչում նրան բոլորը, նրա ծառայությունն անցնում էր Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդի դիրքերում։«Հինգ ամիս միասին ենք ծառայել։ Բոլորը հարգում էին իրան, ընդունում։ Շոֆեռ էր՝ սնունդ ու ջուր էր հասցնում։ Շատ դուխով տղա էր։ Անձրևին, երբ որ թշնամին կրակում էր, մենակ ինքն էր սնունդ ու ջուր հասցնում տղերքին։ Կռվի ժամանակ գլուխը տնկած գնում էր՝ բացարձակ չէր վախենում»,- լրատվամիջոցին պատմել է Սևակը։

Ծառայակիցը նշում է, որ Շավոն հավասարակշռված էր, համեստ ու զուսպ։ «Ահավոր դուխով տղա էր, յուրահատուկ տղա էր, երբ որ կռիվը սկսում էր՝ քշում էր տղերքի հետևից, որ դիակներն ու իրանց հանի, չէին կարողանում կանգնեցնել՝ արդեն տարածքը մինապատած էին լինում, մինայի վրա պայթեց։ Կյաժ, սիրուն տղա էր, ամենակարևորը դուխով էր» ,- նշել է Սևակը։

Շավոյի ծառայակիցը պատմեց, որ ադրբեջանցիները Շավոյին գերեվարել են վիրավոր վիճակում, իսկ հայկական կողմը բանակցում էր արդբեջանցիների հետ Շավոյին վերադարձնելու համար․ «Եկել մոտիկից նկարել էին՝ ավտոն տրաքած, ինքը մեջը՝ գլուխը ղեկին դրած, հետո վերցրել, տարել էին։ Բանակցում էին իրա համար, սաղ իրան գիտեին, բոլորի համար առաջին նպատակը իրան բերելն էր, բայց մարմինը հետ տվեցին»,- ասել է Սևակը, հավելելով, որ շատ են ափսոսում, որ կռվի ժամանակ Շավոյի ու իր ծառայակիցների կողքին չեն եղել։Ներքին Հանդում մարտական հերթափոխ իրականացնող կամավորականներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Շավոյին բոլորն էին ընդունում ու առանձնահատուկ վերաբերմունքի արժանացնում։«Շավոյի հետ էինք ամենաշատը կապվել այս երկու եռամսյակի ընթացքում։ Չկար մի բան՝ ասվեր իրեն, որ ինքը չաներ, երբեք չէր մեծամտանում, չափը չէր անցնում, նույնիսկ եթե դրա թույլտվությունը կար, միշտ համեստ էր, զուսպ, շատ լավն էր, ահավոր լավն էր» ,- ասել է Գարեգինը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս